Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Էրդողանն ու Մերկելը քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները

Էրդողանն ու Մերկելը քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները
09.02.2021 | 14:36

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ գրում է «Անադոլու» գործակալությունը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-գերմանական համագործակցության զարգացման խնդիրները, տարածաշրջանային թեմաներ`շեշտը դնելով Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա: Էրդողանը հայտնել է Անկարայի վճռականությունը` նպաստելու Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններում դրական օրակարգի ձևավորմանը: Նրա խոսքով ՝ Անկարան կողմնակից է շփումների ակտիվացմանը և դաշինքի հետ տեխնիկական խորհրդատվությունների անցկացմանը մարտին նախատեսված ԵՄ գագաթաժողովի նախօրեին:

Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ աշխատանքներ սկսել՝ Թուրքիայի և Եվրամիության միջև 2016-ի մարտի 18-ի միգրացիոն համաձայնագիրը թարմացնելու համար: Նա վերահաստատել է Անկարայի սպասելիքները Թուրքիա-ԵՄ գագաթաժողով անցկացնելու մասին` նախքան կառույցում Պորտուգալիայի նախագահության ավարտը:

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ